Քաղաքացին օդանավակայանում դանակի սպառնալիքով արտերկիր մեկնելու տոմս է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ի սահմանում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ