ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել որևէ սրբազանի։
Նա ասել է, որ կարող էին առաջադրել որևէ մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը, սակայն համոզված է, որ պետք չէ դա անել, քանի որ բեմադրություն է, և պետք չէ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղալ։
«Ես այստեղ ունեմ ուրիշ առաջարկ, պատրաստ եմ այդ առաջարկը հանրայնացնել այստեղ՝ այս մամուլի ասուլիսի ժամանակ։ Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով նախագահ, լավագույն տարբերակը կլիներ այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, փորձի նաև մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել, լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլիներ։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը իմ համոզմամբ»,-ասել է Քոչարյանը և հավելել, որ այդպիսի մարդիկ կան, որ և հարգանք են վայելում և ազգային շահերով են առաջնորդվում։
«Համարեք սա առաջարկ, և այդ առաջարկի շուրջ, այո՛, կարելի է պայմանավորվել»,-ասել է Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։