ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել:
Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
2024-ի սեպտեմբերին վերջինը ՌԴ-ում կալանավորվել էր:
--00--ԱՀ