ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դրական ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Ալիևն ու Կլաարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման, դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև այլ առանցքային հարցերի շուրջ։
--00—ԼՄ