Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա,  կայունացման ոչ մի նշան չի լինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին հայտարարել է  ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ըստ իս՝ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես արդեն ասացի, և իրավիճակի կայունացման ոչ մի նշան չլինի, ապա միակ ելքը կլինի համապատասխան տարածքների  իրավական ճանաչումը, իսկ դա երկրի նախագահի իրավասությունն է: Հաշվի առնելով այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ իրավիճակը դեպի լավը չի գնա»,-շեշտել է Մեդվեդևը:



--00--ՍԳ