ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ճապոնացիները, որոնք ամերիկացիների օրինակով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են մտցրել, ցույց տալով իրենց իբրև «անկախ ու հպարտ սամուրայներ», վերջնականապես հասան նրան, որ Կուրիլյան կղզիների հարցով ցանկացած բանակցություն կորցրել է իր իմաստը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխղեկավար, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Անկհայտ էր, որ Կուրիլյան կղզիների հարցով մենք երբեք էլ չէինք գալու փոխհամաձայնության ու կնքելու խաղաղության պայմանագիր։ Այդ բանակցությունները կրում էին սիմվոլիկ բնույթ։ Հիմա ավելի կարևոր է զբաղվել կղզիների զարգացմամբ», - հավելել է նա։
--00—ՀԶ