ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23 24 News
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Գործարկվելու են քաղաքի շչակները:
Խնդրվում է չանհանգստանալ:
--00--ԱՀ