ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24 News
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ խնդիր է դրված ոչնչացնել ուկրաինական բանակի հարձակողական ենթակառուցվածքները` ապահովելու Դոնբասի անվտանգությունը և կանխելու ռազմական սադրանքները։
Հիշեցնենք, որ Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի:
--00--ԱՀ