ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համընդհանուր մոբիլիզացիայի մասին շտապ օրինագիծ է մտցրել Գերագույն Ռադա՝ խորհրդարան: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետությունը պատրաստ է զենք տրամադրել յուրաքանչյուրին, ով ռազմական ծառայության փորձառություն ունի, ինչպես նաև խզել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ԼՄ