ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկին, այս մասին ինչպես հաղորդում է «УНИАН»-ը ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինան պատրաստ է եղել եւ պատրաստ է խոսել հրադադարի եւ խաղաղության շուրջ։ Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Երկու կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու համար»,- գրել է Նիկիֆորովը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00--ԱՀ