ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Եվրոպական միության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեֆ Բորելը Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայում տիրող վիճակը:
«Ես այսօր հրավիրելու եմ արտահերթ նիստ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող վիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարձակումը», - ասել է նա:
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ՄՀ