ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
--00--ՍԳ