ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ուկրաինայի Սումի շրջանում հատուկ ստեղծված կանաչ միջանցքով ռուսական և ուկրաինական կողմերը գերիների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտարարել է Սումիի մարզի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, գրում է Unian.net-ը։
Նշվում է, որ կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կանաչ միջանցքն Օսոևկայից եկող ռուսական տեխնիկայի համար է։ Այնտեղ մեր պատանդներն են, գերիները։ Շարասյունը գնում է գերիների փոխանակման համար»,- ասել է Ժիվիցկին։
Գերությունից առաջին վերադարձվածներին նա ներկայացրել է տելեգրամյան իր ալիքում։ Նշվում է, որ հինգ ուկրաինացի զինծառայողների փոխանակել են ռազմական ոստիկանության մեկ ռուս սպայի հետ։
--00—ՄՀ