ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ռուսաստանում հեռարձակվող ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան։
«Մեզ համար որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել հեռուստաընկերության աշխատանքները։ «Ժամանակավոր» բառը շատ կարևոր է։ Մեզ անհրաժեշտ է ուժ և ժամանակ, որպեսզի շունչ քաշենք ու հասկանանք, թե ինչպես աշխատանենք հետագայում», - ասել է նա։
«Дождь» հեռուստաընկերությունը Ռուսաստանում «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ ունի։ Նման կարգավիճակի են արժանանում այն ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորվում են դրսից։
--00—ՄՀ