Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

պեսկով

Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան հայտնվել է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ։ Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք մեր առջև նպատակ չենք դրել ուկրաինական տարածքը մասերի բաժանել, բայց մենք ձգտում ենք երաշխիքներ ապահովել մեր իսկ անվտանգության համար», - ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։

--00--ԱՀ