Այսօր զոհված 33–ամյա Հրաչ Մանասերյանը Գորիսի Ակներ համայնքից էր, 2 անչափահասի հայր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր  հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33–ամյա Հրաչ Մանասերյանը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրից է, ընտանիքով բնակվել է  Արարատի մարզում, ամուսնացած է, ունի 2 երեխա։

Հրաչ Մանասերյանը 44–օրյա պատերազմի մասնակից է։

Նշենք, որ հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող, ում կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։



--00--ՍԳ