ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած DAF մակնիշի բեռնատարի առանց կցորդիչի բեռնատար հատվածը կոշտ քարշակման ժամանակ մոտ 200 մետր գլորվել է ձորը, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ:
--00--ԱՀ