ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Բելառուսական հետախուզությունը հայտնաբերել է վարձկանների խմբի Ուկրաինայի հետ սահմանին, որը շարժվում է դեպի Չեռնոբիլի շրջան։ Ինչպես փոխանցում է «ԲելՏա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պաշտպանության նախարարության հետ ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Մենք մշտապես զգուշացել ենք վարձկանների առկայությունից հարևան երկրներում, հատկապես, Ուկրաինայում։ Մեր հետախուզությունը, ընդ որում մի քանի աղբյուրներ, հայտնաբերել են այդպիսի վարձկանների, որոնք չեն հատում Բելառուսի սահմանը, զգուշանում են, սակայն շարժվում են մեր և Ուկրաինայի սահմանի երկայնքով դեպի Չեռնոբիլ», - ասել է նա։
--00--ԿԿ