ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մարտի 17-ին ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
--00—ՄՀ