ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Զովունիում նախկին ամուսնու կողմից սպանված կինը նախկինում դիմել էր ոստիկանություն, քանի որ նախկին ամուսինը հետապնդում էր իրեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Միջոցառումներ են ձեռնարկվել․ բայց և դրա համար կարևոր է էլեկտրոնային «թևնոցների» ներդրումը, այժմ մեր հիմնադրամները չեն կարող 24-ժամյա հսկողություն ապահովել»,- ասել է փոխոստիկանապետը։
Ֆիդանյանը հայտնել է նաև, որ ծառայողական քննությունը շարունակվում է, ոստիկանության կողմից կարգապահական խախտումներ դեռ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ 1976 թ. ծնված Երևանի բնակիչ Արտակ Դ.-ն պայթեցրել էր իրեն և նախկին կնոջը՝ 1976 թ. ծնված Նելլի Ն.-ին: Երկուսն էլ տեղում մահացել են։
--00—ՄՀ