ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Արդեն 3 օր է՝ Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Այս մասին մարտի 21-ին հաղորդագրություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
«Հետքը» շրջել է Ստեփանակերտում, եղել քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում։
Պապն ու տատը տաքանում և մտածում են տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Ստեփանակերտի սուպերմարկետներում դատարկվում են հացի դարակները:
Հացաբուլկեղենի փակ խանութ
Արցախի տարբեր շրջաններից տարհանված և բազմազավակ ընտանիքներին բաժանվում են գազի բալոններ՝ բարեգործական հիմունքներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
--00—ՀԶ