Արցախում փոխհրաձգության հետևանքով 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ, ճշտված տեղեկությունների համաձայն, այսօր՝ գիշերը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

--00—ԼՄ