ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Վլադիմիր Զելենսկին Վրաստանից հետ է կանչել դեսպանին։ Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն։
Պատճառը դիվանագետի անբավարար արդյունավետ աշխատանքն է, քանի որ Թբիլիսին չի միացել Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներին, ասել է Ուկրաինայի նախագահը։
«Կան նրանք, ովքեր վատնում են իրենց ժամանակը և աշխատում են միայն իրենց պաշտոնում մնալու համար: Ամենայն հարգանքով, եթե զենք չլինի, պատժամիջոցներ չեն լինի, ռուսական բիզնեսի համար սահմանափակումներ չեն լինի. խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է նա։
--00—ՀԶ