ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Աճառյան փողոցում հայտնաբերվել և Մետրոպոլիտենի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Աննա Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
--00—ՀԶ