ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել: Երեխան ծնվել է ապրիլի 29-ի առավոտյան։
«Վարչապետն ու տիկին Սիմոնդսն իրենց շնորհակալություն են հայտնում ծննդատան անձնակազմին։ Տղան ու մայրը լավ են»,-նշել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը:
Բորիս Ջոնսոնը, հաղթահարելով կորոնավիրուսը, օրերս վերադարձել էր աշխատանքի: