ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ռուսաստանը պատասխանել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին՝ արգելելով կառավարության հիմնական անդամներին, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբին, ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասին, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին և նախկին վարչապետ Թերեզա Մեյին մուտք գործել իր տարածք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ մոտ ապագայում կրկին Բրիտանիայի քաղաքական գործիչների ու խորհրդարանականների «ստոպ-ցուցակ»-ը կընդլայնվի: