Բրիտանիայի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

 

․



Բրիտանիայի հակառուսական գործողությունների ֆոնին, Լոնդոնն իր պատժամիջոցների ցանկում է ավելացրել ՌԴ 26 քաղաքացիների և կազմակերպությունների անունները:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական կայքը, հինգշաբթի օրը ուկրաինական հակամարտության պատրվակով, Բրիտանիան իր պատժամիջոցների ցանկում է  ավելացրել Ռուսաստանի 26 ռազմական պաշտոնյաների և պաշտպանական ընկերությունների անունները:

Բրիտանիայի կառավարության կայքի պատժամիջոցների ցանկում ընդգրկվածների թվում է Ռուսաստանի բանակի շտաբի պետի առաջին տեղակալ Գեներալ Նիկոլայ Բոգդանովսկին։

Չորեքշաբթի օրն  ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական առևտրային մի բանկի, մի օլիգարխի և տասնյակ այլ անձանց նկատմամբ։

--00--ՆՍ