Բրազիլիայում չեղարկվել է առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելո Քեյրոգան որոշում է կայացրել չեղարկել առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2020թ․ համավարակի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համավարակային իրավիճակի բարելավման, ինչպես նաև բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշների հետ կապված պայմաններ են ստեղծվել՝ այսօր առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու համար»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դա չի նշանակում հաղթանակ Հարավային Ամերիկայի Հանրապետությունում COVID-19-ի դեմ։ «Մենք կշարունակենք ապրել այս վիրուսի հետ»,-եզրափակել է նախարարը։