ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
«5165» կուսակցությունը դադարեցնում է իր առանձին գործունեությունը և միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության ու Արցախի փրկության օրակարգին։ Այս մասին երեքշաբթի Ազատության հրապարակում հայտարարեց կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։
Ըստ կուսակցության ներկայացրած բացատրության, «Փաշինյանը դավաճանել է իր իսկ իրականացրած հեղափոխության սկզբունքներին», ձախողել բոլոր ոլորտները, ինչն էլ հիմք է տալիս նրա պաշտոնանկությունը պահանջել։