Արցախում շարունակվում է Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղից դեպի մայրուղի տանող նոր ճանապարհի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հասարակական

Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են Ներքին Հոռաթաղ - Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27-կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները՝ տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Նպատակը Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն ավելի դյուրին և անվտանգ դարձնելն է:

Ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

--00--ԿԿ