Իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգը՝ ամեն գնով իշխանությունը պահելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

4480e74007a0309481fe38187d639bf6_M.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիների, խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։

Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։ 

Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ

սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։

Հիմա արդեն պարզ է. իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգը՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարեցնելու համար։

Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։



--00--ՀԶ