Քաղաքական դաշտը պետք է պարզաջրվի ու հասարակությունը հասկանա՝ ով ինչի հետևից է գնում․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Քաղաքական դաշտում չեզոք կողմերի առկայությունն արդեն տրամաբանական չէ։ Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ընթացքում լրագրողներին ասած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ունի ընդդիմությունը, երբ ասում է, որ քաղաքական դաշտը պետք է կողմնորոշվի՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, ինչ նկատի ունի ջրբաժան ասելով։



«Իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում, Հայաստանի պետականության հարցում բավականին կոնկրետ է եղել, հնչել էին հայտարարություններ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ խմբերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն՝ կա՛մ դեմ են այդ քաղաքականությանը, կա՛մ կողմ են։ Այդ ջրբաժանը պետք է այդ տրաբանության ներքո հասկանալ։ Ի վերջո պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է պարզաջրվի, հասարակության համար ընկալելի լինի իրականում ով ինչի հետևից է գնալու»,-ասաց պատգամավորը։



Մանրամասները՝ տեսանյութում։  



--00--ՀԶ