Պատերազմում ծանր վիրավորված Հայկն ամուսնացել է համակուրսեցու հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 6, 24News

pjimage_11.thumb (1).jpg

Պատերազմում ծանր վիրավորված Հայկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում։  Նա երեկ ամուսնացել է իր համակուրսեցու հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չեն հանդիպել։ «Զինվորի տուն» էջը հայտնում է, որ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ եղել է նրանց ամուսնության արարողությունը։

Ռոզան պատմել է, որ տարիներ անց իրենց նպատակներից մեկը առանց անվասայլակի Շվեյցարիա ու Իտալիա գնալն է։

Հայկն էլ հայտնել է, որ մեծ ընտանիք է ունենալու և երազում է, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ տղաները՝ մի քանիսը։

Հարսանյաց արարողությանը «Զինվորի տունը» մեղրամիսն Իտալիայում անցկացնելու նվեր է արել զույգին։

 --00--ՀԶ