Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին․ օրակարգում ընդգրկված են 3 տասնյակից ավելի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

v1.thumb_.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։



Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանը:



--00--ՀԶ