Փաշինյանը ձեռնոց նետեց Ալիևին. ՀՀ-ին հանգիստ կթողնեն, եթե ՌԴ-ն ու Իրանը լեզու գտնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News

30 տարի ՀՀ իշխանոսւթյունները փորձել են այնպես անել, որ չնեղացնեն ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Արևմուտքին, միևնույն ժամանակ մեր հարցերն էլ լուծեն, բայց էդպես չստացվեց: Մեկն ու մեկին պետք է նեղացնես, որպեսզի որոշակի լինես, կանխատեսելի լինես ու կոնկրետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Նրա խոսքով, իսկ թե ում նեղացնել, շատ պարզ է, նեղացնում ենք Արևմուտքին, որովհետև, վերջին հաշվով, ամենամեծ շահառուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով ՌԴ-ն է:    

«Այսինքն՝ ՌԴ-ն Անդրկովկասը չկորցնելու համար ունակ է մինչև ատոմային հարվածի: Իսկ Բրիտանիան Կովկասը չկորցնելու համար շատ քիչ բանի է պատրաստ»,- ասել է Մանասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոյմմբերի 9-ի հայտարարությունը չի անդրադառնում ԼՂ հարցին՝ նշելով, որ դա ինչ-որ առումով ձեռնոց էր՝ նետված Ալիևին: Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ