ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերի թվաքանակը մեծացվում է՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
«Ադրբեջանի բանակի թվաքանակի ավելացման բարեփոխումների շրջանակներում ավելացվել է «կոմանդոսների» ստորաբաժանումն ու Ազգային պաշտպանության ինստիտուտը», - հայտարարել է Հասանովը՝ հավելելով, որ նոր ստորաբաժանումները ռազմական պատրաստվածություն են անցնում Թուրքիայում։