ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
«Նիկոլ Փաշինյանը, երեկ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ինձ, ասաց, որ ձայնագրությունում ինձ հետ կապված խնդիր կա, արդյո՞ք դա թաքնված հրահանգ չէր նախաքննական մարմիններին և դատախազությանը․ ի՞նչ է նշանակում, որ Վարդազարյանը խնդիրներ ունի»,- այս մասին 24TV-ի եթերում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցին՝ Վարդազարյանը նշեց, որ նա խոստովանել է, որ եկել է բանակցելու՝ իր հրաժարականը ստանալու համար, ինչը ինքնին հանցակազմ է պարունակում։ «Նա խոստովանում է, որ ԲԴԽ անդամը պահանջում է նախագահի հրաժարականը, իսկ դա որևէ օրենքով չունի իրավական, մարդկային և բարոյական հիմք»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ԲԴԽ-ի հունիսի 23-ի հրապարակած որոշմանը՝ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ, բանախոսը նշեց, որ շարունակելու է իրավական դաշտում պայքարը, փաստաբանների հետ քննարկում են՝ ԲԴԽ- ի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում, եթե միջնորդությունը չբավարվի՝ կդիմեն ՄԻԵԴ, քանի որ կոնվենցիաների խախտում է տեսնում:
«Ձայնագրության մեջ ՄԻԵԴ-ի համար փաստեր կան․ որ ինձ պատասխանատվության ենթարկելու հարցն օրակարգից դուրս է, առկա է թաքնված օրակարգ, որ Վարդազարյանը պետք է չաշխատի։ Պարզ է, որ ենթարկվում եմ քաղաքական հետապնդման»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։