ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը՝ Ջո Բայդենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

 

15

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը:

Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»:

--00—ԼՄ