ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքի հարթակում առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով վիթխարի լսարան ունեցող աշխարհի հզոր առաջնորդների շարքում, գրում է ermenihaber.am-ը։
Այս մասին տեղեկանում ենք լրատվամիջոցների և հաղորդակցության հարցերով Էրդողանի խորհրդական Իսմայիլ Ջեսուրից։ Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ կապերի գործակալության թվային դիվանագիտության աշխատանքային խմբի կողմից կատարվել է «Ամենահզոր առաջնորդները Twitter-ում» ուսումնասիրությունը։
Այդ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախագահ Էրդողանի Twitter-ի անձնական էջը 2022 թվականին բարձրացել է երկու հորիզոնականով։ Այժմ էրդողանն ունի Twitter-ի 3-րդ ամենահզոր օգտահաշիվն աշխարհում։ Նրա լսարանը բաղկացած է 19 միլիոն հետևորդից։
Առաջատար եռյակը՝ ստորև
1-ին տեղ - Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդի
2-րդ տեղ - ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
3-րդ տեղ - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
--00—ԼՄ