ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News
Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Շ․-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վ․-նն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
--00--ԱՀ