ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարարը Տաշքենդում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»,- Թուրքիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը», - Տաշքենդում Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ասել է նա։
Հիշեցնենք, որ Տաշքենդում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ անդրադարձել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին։
--00--ԶՀ