ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հայտնում է կառավարությունը։
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:
--00—ԼՄ