ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, ավարտվել է Չեմպիոնների լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Ձևավորվել են հետևյալ խմբերը՝
Խումբ A – «Այաքս», «Լիվերպուլ», «Նապոլի», «Ռեյնջերս»
Խումբ B – «Պորտու», «Ատլետիկո», «Բայեր» Լևերկուզեն, «Բրյուգե»
Խումբ C – «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր», «Վիկտորիա Պլզեն»
Խումբ D – «Այնտրախտ», «Տոտենհեմ», «Սպորտինգ», «Մարսել»
Խումբ E – «Միլան», «Չելսի», «Զալցբուրգ», «Դինամո» Զագրեբ
Խումբ F – «Ռեալ», «Լայպցիգ», «Շախտյոր» Դոնեցկ, «Սելթիկ»
Խումբ G – «Մանչեսթեր Սիթի», «Սևիլյա», Դորտմունդի «Բորուսիա», «Կոպենհագեն»
Խումբ H – ՊՍԺ, «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մաքաբի Հայֆա»
Հանդիպումների նախնական ժամանակացույցը հետևյալն է՝
Տուր 1 – սեպտեմբերի 6/7
Տուր 2 – սեպտեմբերի 13/14
Տուր 3 – հոկտեմբերի 4/5
Տուր 4 – հոկտեմբերի 11/12
Տուր 5 – հոկտեմբերի 25/26
Տուր 6 – նոյեմբերի 1/2
1/8 եզրափակիչի վիճակահանությունը նախատեսված է նոյեմբերի 7-ին։
--00--ԱՀ