ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հիմնանորոգվող կենտրոնն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պայմաններով, 24/7 ռեժիմով և նոր ծավալով ծառայություններ կմատուցի պացիենտներին: Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում, նոր որակով»,- գրել է նա։
--00--ԱՀ