ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Դասալիքների համար գրված հակապետական օրենք է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնիսկ դասատու չի կարող աշխատել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Արշակյանի համոզմամբ՝ բանակը պետք է մշտական ուշադրության կենտրոնում լինի, քանի որ մենք ունենք անվտանգային լրջագույն մարտահրավերներ։
Նրա կարծիքով, Պաշտպանության նախարարության՝ 24 մլն դրամով բանակից ազատվելու օրինագիծը խախտում է պետության բնույթը, կազմաքանդում է անվտանգային համակարգը։ Արշակյանի կարծիքով, կեղծ է այն պնդումը, թե դա արվում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։
Ըստ նախկին պատգամավորի, Սուրեն Պապիկյանն ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի թիմի մի զգալի մասը չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և վարչապետը պետք է նրանց պատժի կամ էլ հեռացնի զբաղեցրած պաշտոններից։
--00--ԱՀ