ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ալիևը Պուտինին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին։
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահները նշել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը։
--00—ԻԴ