ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի հետ առնչվող գործերը «գտնվել» են. դրանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում են:
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին կոմիտեից՝ հավելելով, որ նյութերը ստացել են ընդամենը մեկ ժամ առաջ:
Հիշեցնենք՝ երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանությունում Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն տալու գործով նյութեր են նախապատրաստվում: Սակայն մեզ հետ զրույցում երեկ տեղեկությունը հերքել էին ինչպես ՀՀ ոստիկանությունից, այնպես էլ՝ ՀՀ հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիետներից:
--00—ԻԴ