ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասով միջազգային արձագանքին։
«Ես կարծում եմ, որ միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում հասցեական էր, որոշ երկրների դեպքում՝ ոչ հասցեական։ Աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են»,-ասել է նա ապա հավելել․ «Մեր դիմումը քննարկվել է ՀԱՊԿ-ում։ Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կժամանի արդեն վաղը»։
--00—ԼՄ