ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«16։40–ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00–ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտեսնսվությունը թուլացել է»,-հայտնում է Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ