ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մեքսիկայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանում զոհված հայորդիների: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կայացել է 9 մենամարտ, որից 7-ում հաղթանակի են հասել հայ բռնցքամարտիկները:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մեքսիկա է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը:
--00--ԱՀ